Հայոց լեզու 7

Ես սեբաստացի եմ

Գրել շարադրություն ՝ ընտրելով թեմաներից մեկը՝

  • Ես սեբաստացի եմ, 
  • Ես և իմ դպրոցը, 
  • Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, 
  • Իմ սիրելի անկյունը կրթահամալիրում, 
  • Ես սովորում եմ Միջին դպրոցում, 
  • Իմ  սեբաստացիական առօրյայից,
  • Այլ ։ 

Ես օրվա մեծ մասը անցկացնում եմ իմ դպրոցում։ Այն դարձել է իմ կյանքի մի մասնիկը։ Ամեն ինչ ինձ համար արդեն հարազատ է դարձել։ Ես ամեն օր այնտեղ նոր բաներ սովորելու հնարավորություն ունեմ։ Դպրոցը այն վայրն է, որտեղ ես նոր ընկերներ եմ ձեռք բերել, ամուր, գեղեցիկ հարաբերություններ եմ ստեղծել։ Ես այնտեղ կարևորում եմ նրա յուրահատկությունը, այն որ երեխաները կարող են ազատ հագնվել և արտահայտել նրանց։ Կարևորում եմ ուսուցիչների բարությունը, որ նրանք ընկերական են, նրանք են մեզ ուղորդում և դառնում են մեր երկրորդ ծնողը։ Նաև կարևորում եմ իմ դասընկերներին, նրանց շնորհիվ ես մեծ հաճույքով գնում եմ դպրոց։ Նաև մեր այդ ընկերական միջավայրի շնորհիվ մենք ընկերանում ենք զուգահեռ դասարանի երեխաների հետ։ Այնտեղ տասնյակ ուսուցիչների և աշակերտների մեծ հոգի և նվիրում կա։ Եվ ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ ես իսկական Սեբաստացի եմ։

հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

124-բ,դ,զ; 120-բ,դ; 126-բ,դ;

124․Կազմե՛ք նշված միանդամին նման միանդամ, որը կարդալիս ստացվում է
քաղաքի անվանում.
բ) id123dram — madrid123


դ) ip — անհնար է

զ) koyot — tokyo

120․Պարզե՛ք թե արդյոք ձևափոխությունը ճիշտ է.
բ) 3a + 5a = 15a ոչ

3a + 5a = 8a


դ) 5xy − 3xy = 2xy այո

126.Հաշվե՛ք.
բ) 8-ի 40 %-ից մեծ միանիշ պարզ թվերի գումարը,

8×40/100= 3 1/5

5+7=12
դ) 2-ի չորրորդ աստիճանի և 9-ի տարբերությունը։

2x2x2x2=16

16-9=7

առողջագիտություն

Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես

առողջագիտություն

Առողջագիտություն

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

գրականություն 7

Կորսված օրեր

Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

Ստեղծագործության ասելիքը այն էր, որ ամեն պահը պետք է գնահատես, քանի որ այլ չես կարողանա վերադարձնես, պետք է այնպես անել, որպեսզի չփոշմանել քո արածների համար և ընդհալկառակը ուրախանալ որ այդ ժամանակը անտեղի չես ծախսել։ Նաև նրա մասին, որ անցյալը անհնար է վերադարձնել, ու որ պետք չէ փորձել այն վերադարձնել, քանի որ դա անհնար է։

Без рубрики, հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

123; 124-ա,գ,ե; 125-ա; 126-ա,գ

123.Գտե՛ք 6-րդ կարգի միանդամ, որն ունի իրարից տարբեր ա) 2, բ) 10
արտադրիչ

ա) xyxxyy

բ) 2abcdef346

124․Կազմե՛ք նշված միանդամին նման միանդամ, որը կարդալիս ստացվում է
քաղաքի անվանում.
ա) goris2

գ) 3amasia,

ե) sevan

Քիմիա 7

Քիմիա

1. Ներկայացրո՛ւ, թե ինչ ֆիզիկական հատկություններով են նման և տարբեր հետևյալ զույգ նյութերը.

ա) կերակրի աղ և շաքարավազ

Գույն — սպիտակ

ագրեգատային վիճակ — պինդ

երկուսն էլ լուծվում են ջրում

բ) ջուր և հեքսան

ագրեգատային վիճակ — հեղուկ

գույն — անգույն

գ) կավիճ և գետի ավազ:

ագրեգատային վիճակ — պինդ

չեն լուծվում ջրում

երկրաչափություն 7

Երկրաչափություն

105; 107; 109;111; 112

Պատ․՝ Այո, ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի։

Պատ․՝ Ոչ, քանի որ MK և NK կազմած անկյունը <MKN-ն չէ

Քանի որ AB=CD, իսկ BC-ն ընդհանուր է, <B=<C, հետևաբար ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի եռ․ ABC= եռ․BCD

Պատ․՝ Այո

Ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի, քանի որ BM=DK, AM=CK, և նրանցով կազմված <AMB=<DKC=90o , հետևաբար եռ․ ABM = եռ․DKC, այստեղից հետևում է, որ AB=DC և <BAM = <DCK և AC-ն էլ ընդհանուր է, հետևաբար՝ ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի եռ․ABC = եռ․ADC

CO=DO

AO=OB

<AOC=<DOB որպես հակադիր անկյուններ

=> եռ․AOC=եռ․DOB =>AC=DB, <ACD=<CDB, AB ընդհանուր է =>ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի ACB=ADB