Без рубрики

Գնդլիկ դդմիկի արկածները

Կար չկար մի Գնդլիկ դդմիկ կար, որը ապրում էր Անտարկտիդայում։

Մի անգամ նա իր ամենալավ ընկեր պինգվինին հարցրեց․

—Դու գիտես ինչ է՞ ամառը։

—Չգիտեմ, բայց ինձ էլ է հետաքրքրում այդ հարցը։

—Արի գնանք գտնենք այդ հարցի պատասխանը ։

Նրանք շարժվեցին դեպի հյուսիս։Գնում են, գնում, հասնում Խաղաղ օվկիանոսին։

Գնդլիկ դդմիկը տվեց երկրորդ հարցը

—Սա ինչ է՞։

—Սա ջուր է։

—Իսկ ինչ է՞ ջուրը։

—Ջուրը սառույց է,  ուղղակի հալված վիճակում։

—Պինգվին, ես կարծում եմ, որ ամառը մոտիկ է։

—Ես էլ եմ այդպես կարծում։

Եվ այսպես նրանք հասնում են Ավստրալիա,որտեղ տաք է և հաճելի։

Նրանք գտնում են ամառը և որոշում են մնալ այնտեղ ընդմիշտ։