пон, Հայոց լեզու 7

Մեծահոգությունը թուլությո՞ւն է, թե՞ ուժ

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն՝

  • Սիրի՛ր կյանքը
  • Առանձնահատուկ օր
  • Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ 
  • Մեծահոգությունը թուլությո՞ւն է, թե՞ ուժ
  • Այլ․ առաջարկե՛ք ձեր վերնագիրը։

Մարդկանց որոշ մասը մտածում է, որ մեծահոգությունը ուժ է, և որ դա լավ է։ Իսկ մարդկանց ուրիշ մասը մտածում է հակառակը, ասելով, որ դա ցույց է տալիս նրանց թուլությունը։ Ես մտածում եմ, որ որոշ աստիճանի երկուսն էլ ճիշտ են, մեծահոգությունը միշտ շատ լավ է, բայց պետք չէ սպասել մարդկանցից նույնը։ Դա մարդուն ցույց չի տալիս թույլ, ուղղակի քանի որ որոշները այդպես են մտածում, նրանք կարող են կարծել, որ դուք թույլ եք։ Չնայած դա ճիշտ չէ, մարդիկ պետք է լինեն մեծահոգ և բարի բոլորի հանդեպ, և նրանք կլինեն շատ ուժեղ, նրանք կլինեն թույլ այն տարբերակում, երբ սկսեն լսել այն մարդկանց, որոնք մտսծում են, որ դա թուլություն է։

пон, գրականություն 7

||-Աշուն օր-||

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

վար-վեր

առավոտ-գիշեր

Ծերուկ-փոքրիկ

սուգ-ուրախություն

կապեց— քանդեց

Վառեց-հանգցրեց

Հոգնած-աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Իմ մոտ այս բանաստեղծությունը առաջացնում է աշնանային տրամադրություն, որոշ աստւճանի տխուր, բայց այն այնքան գեղեցիկ է, որ միանգամից մոռանում էս տխրության մասին

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով։

վար եկան-իջան
        
շար եկան- շարվեցին

բուք արավ-ցրտեց

սուգ արավ- տխրեց

շող կապեց-շողաց

քող կապեց-ծածկեց

մաղ տալով-մաղելով

շաղ տալով-շաղելով

գրականություն 7

Պատերազմը

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ

1․Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկաին։

2․Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։ 

Երեխաների մոտ առաջացավ ատելություն, քանի որ նրանք նայեցին ֆիլմ, որտեղ Գերմանացի կայզերը բացասական կերպար էր՝ ոճրագործ, և երեխաների մոտ առաջացավ ատելություն, որովհետև շատ էին տպավորվել այդ ֆիլմով։

3․Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։

Տղաները շատ սխալ են վարվել Հերմանի հետ, քանի որ նա բացարձակապես ոչ մի բան չէր արել։ Երեխաները պետք է հասկանան, որ նա մեղավոր չէ նրանում, որ նա գերմանացի է։

Քիմիա 7

Փորձ

Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ.

Ջուր, փորձանոթ 2 հատ, մետաղյա շտատիվ, սպրիտայրոց:

Փորձի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցրե՛ք 2 մլ ջուր, դատարկեք այն: Նորից լցրեք 3 մլ ջուր և դրան ավելացրեք ևս 2 մլ: 5 մլ ջրով փորձանոթն ամրացրե՛ք բռնիչին և տաքացրե՛ք սպիրտայրոցի վրա: Պահպանեք տաքացման կանոնները:

Քիմիա 7

դասարանական աշխատանք

Նյութերի ֆիզիկական հատկությունները.

Նյութ

Ջուր

Շաքար

կաթ

կերոսին

երկաթ

______________

Հոտ

Փայլ

Գույն

Ագրեգատային վիճակ

Կարծրություն (ապակու համեմատ)

Լուծելիությունը ջրում

| Խտություն (ջրի համեմատ)

Շաքար-Լուծելիությունը ջրում

Կերոսին-Հոտ

երկաթ-Կարծրություն (ապակու համեմատ)

կաթ-Խտություն (ջրի համեմատ)

ջուր-փայլ