пон, գրականություն 7

||-Աշուն օր-||

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

վար-վեր

առավոտ-գիշեր

Ծերուկ-փոքրիկ

սուգ-ուրախություն

կապեց— քանդեց

Վառեց-հանգցրեց

Հոգնած-աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Իմ մոտ այս բանաստեղծությունը առաջացնում է աշնանային տրամադրություն, որոշ աստւճանի տխուր, բայց այն այնքան գեղեցիկ է, որ միանգամից մոռանում էս տխրության մասին

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով։

վար եկան-իջան
        
շար եկան- շարվեցին

բուք արավ-ցրտեց

սուգ արավ- տխրեց

շող կապեց-շողաց

քող կապեց-ծածկեց

մաղ տալով-մաղելով

շաղ տալով-շաղելով

հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

161-բ; 162-բ,դ; 164-բ,դ,զ;170; 

բ) x=2

բ) (x-4)*(x-5)=0

դ) (x-10)*x=0

բ) x-1=3

x=3+1

x=4

դ) 15x=5

x=5/15

x=5/15 = 1/3

x=1/3

զ)x/2=1

x= 2*1

x=2

ը) -0,1x=1

x=1/(-0,1)

x= (-10)

Պատ․՝ կամայական թիվ 0-ով բազմապատկելիս ստացվում է 0

գրականություն 7

Պատերազմը

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ

1․Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկաին։

2․Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։ 

Երեխաների մոտ առաջացավ ատելություն, քանի որ նրանք նայեցին ֆիլմ, որտեղ Գերմանացի կայզերը բացասական կերպար էր՝ ոճրագործ, և երեխաների մոտ առաջացավ ատելություն, որովհետև շատ էին տպավորվել այդ ֆիլմով։

3․Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։

Տղաները շատ սխալ են վարվել Հերմանի հետ, քանի որ նա բացարձակապես ոչ մի բան չէր արել։ Երեխաները պետք է հասկանան, որ նա մեղավոր չէ նրանում, որ նա գերմանացի է։

Քիմիա 7

Փորձ

Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ.

Ջուր, փորձանոթ 2 հատ, մետաղյա շտատիվ, սպրիտայրոց:

Փորձի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցրե՛ք 2 մլ ջուր, դատարկեք այն: Նորից լցրեք 3 մլ ջուր և դրան ավելացրեք ևս 2 մլ: 5 մլ ջրով փորձանոթն ամրացրե՛ք բռնիչին և տաքացրե՛ք սպիրտայրոցի վրա: Պահպանեք տաքացման կանոնները:

Քիմիա 7

դասարանական աշխատանք

Նյութերի ֆիզիկական հատկությունները.

Նյութ

Ջուր

Շաքար

կաթ

կերոսին

երկաթ

______________

Հոտ

Փայլ

Գույն

Ագրեգատային վիճակ

Կարծրություն (ապակու համեմատ)

Լուծելիությունը ջրում

| Խտություն (ջրի համեմատ)

Շաքար-Լուծելիությունը ջրում

Կերոսին-Հոտ

երկաթ-Կարծրություն (ապակու համեմատ)

կաթ-Խտություն (ջրի համեմատ)

ջուր-փայլ

Քիմիա 7

Քիմիա

Տնային առաջադրանք.

Ավարտի՛ր կիսատ աշխատանքներդ:

Կարդա՛

Հիշի՛ր և սովորի՛ր

! Քիմիան գիտություն է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի, հատկությունների եւ փոխարկումների մասին:

! Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է:

Մարմինները լինում են կենդանի եւ անկենդան :

! Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:

Նյութերը բաժանվում են երկու խմբի` օրգանական եւ անօրգանական:

Հարցեր ինքնաստուգման համար

  1. Համապատասխանեցրո՛ւ մարմինները, նյութերը և թվարկի՛ր դրանց կիրառություններ.

երկաթե դարպաս, երկաթե գամ, ալյումինի փոշի, ածխածին, ալյումին

լաթիթեղ, մատիտի միջուկ, գրաֆիտ, ապակե բաժակ, երկաթ, ապակի։

երկաթ-երկաթե դարպաս, երկաթե գամ

ապակի-ապակե բաժակ

գրաֆիտ- մատիտի միջուկ

ալյումին-ալյումինի փոշի

ածխածին-լաթիթեղ

2. Վերհիշիր, թե սենյակային ջերմաստիճանում որ նյութն է հեղուկ վիճակում

1) գրաֆիտ-ոչ

2) սնդիկ-այո

3) ազոտ-այո

4) թթվածին-ոչ

Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուր. Խաչի տաճարն էր:

Բ. ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվարքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվարքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով,  որոնց մեծ Աստվածաշնչյան հերոսների և Փրկի բոլոր կարևոր  պատմությունները երևում էին:

2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Շատ կոպիտ դեմք ունի:

Կոպիտ բառի իմաստն է՝ տգեղ։

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

կաչել- անվանել

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

կատարել- անել, իրագործել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին:

լռել-չխոսալ

Ափսեները դրեց պահարանում:

Եկավ ու իր օրենքը դրեց:

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:

դրել-տեղադրել