Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ձյուն

Համո Սահյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:
  2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:
  3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:
  4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:
  • Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:
  • Պատմի՛ր ծաղիկների մասին:
  • Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:
Մաթեմատիկա

Մաթեմաթիկա 05.12.2019

1. Սեդան, Արամը և Մարին միասին ունեն 800 դրամ, Որքա՞ն դրամ ունի Սեդան, եթե Արամն ու Մարին միասին ունեն 540 դրամ:

Լուծում`
800-540=260

2. Լիլիան, Գարիկը և Դավիթը միասին ունեն 950 դրամ; Որքան դրամ ունի Լիլիան, եթե  Գարիկն ու Դավիթը միասին ունեն 450 դրամ;

Լուծում`

950-450=500

3. Լիլիան, Վիկտորիան և Հայկը միասին ունեն 1000 դրամ; Որքան դրամ ունի Վիկտորիան, եթե  Լիլիան ու Հայկը միասին ունեն 270 դրամ;

Продолжить чтение «Մաթեմաթիկա 05.12.2019»